«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Եվրոպա լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում «Ունիոնից» կրած պարտությունը (1:2).
«Մեր մրցակիցն արժանիորեն հաղթեց. Չափազանց շատ փոփոխություններ ունեցանք, չգտանք մեր ռիթմը և անհարկի գոլեր բաց թողեցինք։ Սակայն վերջում կարող էինք երկու-երեք անգամ հավասարեցնել հաշիվը։
Չնայած խաղից հետո լսեցի, որ մեր բաց թողախ առաջին գոլը խաղից դուրս վիճակից էր, բայց ոչ ոք չի կարող հստակ ասել։ Մենք կդիտենք կրկնությունները, բայց դա ոչինչ չի փոխի»,- Կլոպի խոսքը մեջբերում է Goal-ը։
Չնայած պարտությանը, «Լիվերպուլը» 12 միավորով զբաղեցրեց առաջին տեղը E խմբում ու դուրս եկավ Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչ։