Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը խոսել է ազգային թիմում Լիոնել Մեսսիի ապագայի մասին. Ֆուտբոլիստը հայտնել է, որ հարձակվողը չի բացառում իր մասնակցությունը ԱԱ-2026-ին։
«Օրերս Լեոն ասաց, որ եթե ամեն ինչ լավ լինի, և եթե իրեն լավ զգա, ոչինչ չի բացառի»,- Պարեդեսի խոսքերն է մեջբերում Goal-ը։
2022 թվականի դեկտեմբերին Արգենտինայի հավաքականը Մեսսիի հետ դարձավ աշխարհի չեմպիոն։
























































