«Չելսիի» պաշտպան Տրևո Չալոբան, ամենայն հավանականությամբ, կհեռանա ակումբից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։
Հայտնի է դարձել, որ «Չելսիի» ղեկավարությունը ֆուտբոլիստի ներկայացուցիչներին տեղեկացրել է նոր ակումբ փնտրելու անհրաժեշտության մասին։ Կապույտների ղեկավարությունն ու մարզչական շտաբն այլեւս պաշտպանի ծառայությունների կարիքը չունեն։
Լրատվամիջոցները հայտնում են, որ Չալոբայի համար առաջարկ են անում «Տոտենհեմը» և «Ռոման»:
Չալոբան վնասվածքի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չի անցկացրել։ Անցած մրցաշրջանում պաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրել է 33 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։
























































