«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռիո Ֆերդինանդը մեկնաբանել է «Նյուքասլի» դուրս մնալն ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայից։
Խմբային փուլի եզրափակիչ խաղում «կաչաղակները» զիջեցին «Միլանին»․ վերջինս հանդես կգա Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։։
«Թիմը և գլխավոր մարզիչը դա հաստատ չեն ընդունի, բայց ես վստահ եմ, որ նրանք ուրախ են Եվրոպա լիգայի ուղեգիր չնվաճելու համար: Նրանք այժմ վնասվածքների պատճառով լուրջ խնդիրներ ունեն: Դժվար է մի քանի մրցաշարերում հանդես գալը, հատկապես նման կորուստների դեպքում»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Mirror-ը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքներով անգլիական թիմը վաստակեց հինգ միավոր և զբաղեցրեց վերջին հորիզոնականը իր խմբում։
























































