«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի «Շեֆիլդի» հետ խաղից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ջիմ Ռեթքլիֆը և ակումբի բաժնետոմսերի վաճա՞ռքը։ Ես ներգրավված չեմ այս գործընթացում։ Ակումբում այլ մարդիկ աշխատում են դրա վրա, բայց ես կենտրոնացած եմ թիմի վրա: Առաջնայինը հաջորդ հանդիպումն է։
Օնանա՞ն։ Բոլորս գիտենք, որ նա ավելի լավ հանդես կգա: Բոլոր նրանք, ովքեր գալիս են Պրեմիեր լիգա, ադապտացիոն շրջանի կարիք ունեն։ Նա կվարժվի դրան: Անդրեն իր դասը ցույց է տվել «Բարսելոնայում», «Այաքսում» և «Ինտերում»։ Նա Չեմպիոնների լիգայի եզրափակչում էր։
Պրեմիեր լիգայում յուրաքանչյուր հանդիպում բարդ է։ Դուք տեսաք «Շեֆիլդի» արդյունքները «Սիթիի» և «Տոտենհեմի» դեմ խաղերում, դրանք նվազագույն հաշվով պարտություններ էին։ Եթե չխաղաս քո լավագույն ֆուտբոլը, կարող ես պարտվել:
Սանչո՞ն։ Ամեն ինչ արդեն ասված է», — Տեն Հագի խոսքերն է մեջբերում Manchester Evening News-ը։