Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է եվրոպական Սուպերլիգայի նախագծի հնարավոր վերածնունդը։
«Ես միշտ հավատացել եմ, որ Ֆլորենտինո Պերեսը երբեք չի պարտվում։ Միշտ վտանգ կա, որ Սուպերլիգան կվերադառնա։ Սա գաղափարական հայեցակարգ է, ըստ որի՝ թոփ-ակումբները ցանկանում են կառավարել իսպանական ֆուտբոլը։
Ես հարգում եմ Ֆլորենտինոյին՝ որպես «Ռեալի» հրաշալի նախագահ։ Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում «Ռեալին»։
Ես ուղղակի համաձայն չեմ ֆուտբոլի մասին նրա ընկալման հետ, այն փաստի հետ, որ նա ցանկանում է, որ մեծ ակումբները որոշեն ամեն ինչ։ Ես ցանկանում եմ այնպիսի մոդել, ինչպիսին Լա լիգան է, որտեղ յուրաքանչյուր ակումբ ունի մեկ ձայն, սա հավասարակշռություն է ստեղծում»,- մեջբերում է Տեբասին As-ը։
























































