Այսօր մեկնարկել է Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 մրցաշրջանի խմբային փուլը։ Արդեն ավարտվել են խմբային փուլի առաջին տուրի մի շարք հանդիպումներ։
Լեհական «Լեգիան» սեփական հարկի տակ հաղթեց «Ասթոն Վիլային» 3-2 հաշվով։ «Գենկը» սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ավարտեց հանդիպումը «Ֆիորենտինայի» հետ։
«Այնտրախտը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց «Աբերդինին», իսկ ՀԻԿ-ը սեփական հարկի տակ զիջեց ՊԱՕԿ-ին 2-3 հաշվով։
«Լուդոգորեցը» սեփական հարկի տակ 4 անպատասխան գնդակ ուղարկեց Տրնավայի «Սպարտակի» դարպասը։
Այլ արդյունքներ․
«Ժրինսկի»-«Ալկմար» 4-3
«Ֆերենցվարոշ»-«Չուկարիչկի» 3-1