Հարձակվող Դեմարայ Գրեյը «Էվերթոնից» տեղափոխվել է «Ալ-Իտիֆակ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Թիմի գլխավոր մարզիչն է Սթիվեն Ջերարդը։
Հաղորդվում էր, որ տրանսֆերի արժեքը կկազմի մոտ 10 մլն ֆունտ, իսկ 27-ամյա ֆուտբոլիստը 4 տարվա պայմանագիր կկնքի։
Գրեյը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
























































