«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է մերսիսայդյան թիմի՝ այս մրցաշրջանում չեմպիոն դառնալու հավանականության մասին։
««Լիվերպուլը» եղել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցը վերջին չորս-հինգ տարիներին։ Անցած մրցաշրջանում պայքարին միացավ «Արսենալը»: Բայց ինչու՞ «Լիվերպուլը» այս մրցաշրջանում կրկին չի կարող լինել այդ թիմը:
Չեմ կարծում, որ «Լիվերպուլի» ներկայիս կազմը բավական լավն է «Մանչեսթեր Սիթիին» մարտահրավեր նետելու համար: Բայց այս շաբաթ նրանք պետք է փորձեն ձեռք բերել, կարծում եմ, մեկ այլ պաշտպանի և կիսապաշտպանի: Սա պետք է տեղի ունենա, քանի որ «Լիվերպուլը» դեռ կարող է դառնալ «Սիթիի» գլխավոր մրցակիցը», – Կարագերի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։