«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Սքոթ Մաքթոմինեյի ծառայություններով, հայտնում է Bild-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենցիների գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է ուժեղացնել կիսապաշտպանության կենտրոնը։
Ակումբները կարող են ֆուտբոլիստների փոխանակում կատարել։ ՄՅՈւ-ն հետաքրքրվում է մյունխենյան թիմի ֆուտբոլիստ Ռայան Գրավենբերխի ծառայություններով։
Ընթացիկ մրցաշրջանում Մաքթոմինայը երկու հանդիպում է անցկացրել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում՝ ընդհանուր առմամբ խաղալով 7 րոպե: