Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը: Այսօր՝ մրցումային երկրորդ օրը, պայքարի են դուրս եկել ազատ ոճային ըմբիշները:
Այսօր Հայաստանի ներկայացուցիչ Հրայր Ալիխանյանը (74 կգ) մեկնարկային գոտեմարտում հաղթել էր հունգարացի մրցակցին և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Հրայրը 1/4 եզրափակչում 0:3 հաշվով պարտվեց սլովակիայի ներկայացուցչին:
61 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Մեր մարզիկը պայքարը սկսել էր քառորդ եզրափակչից։ Մուշեղ Մկրտչյանը (86 կգ) մեկնարկային գոտեմարտում պարտվել է մոլդովացի մրցակցին։
Երեկ Արման Ավագյանը (79 կգ) կիսաեզրափակչում 10:12 հաշվով պարտվել էր Հունաստանի ներկայացուցիչ Գեորգիոս Կուգիումցիդիսին և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Իսկ 65կգ Վազգեն Թևանյանը հաղթել էր կիսաեզրափակիչում և դուրս եկել եզրափակիչ։