Կիրակի երեկոյան «Ռոման» Իտալիայի առաջնությունում հյուրընկալվելիս 1-2 հաշվով պարտվեց «Նապոլիին»։
Հաճախ թիմային լուսանկարներն արվում են հաղթանակներից հետո, սակայն հռոմեացիները պարտությունից հետո լուսանկարվել են հանդերձարանում։ Ենթադրվում է, որ լուսանկարի նախաձեռնողը եղել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոuն։ Նա նկարը հրապարակել է սոցցանցում։
«Ինչպիսի՜ թիմ, ինչպիսի՜ ոգի, ինչպիսի՜ ելույթ: Առա՜ջ․․․ Կհանդիպենք չորեքշաբթի Օլիմպիկոյում»,- մակագրել է լուսանկարը Մոուրինյուն։
«Ռոման» այժմ Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է: Հաջորդ հանդիպումը Ժոզե Մոուրինյուի թիմը կանցկացնի փետրվարի 1-ին՝ ազգային գավաթի խաղարկության «Կրեմոնեզեի» հետ խաղում: