«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին ամփոփել է «Սասուոլոյի» հետ հանդիպումը (2:5) Ա Սերիայում։
«Ես ինձ հիասթափված եմ։ Վերջերս մեզ դժվարաությամբ են տրվում խաղերը, և դա պետք է ինձ մղի բարելավել որոշ ասպեկտներ, փնտրել այլ մոտեցում: Մեր սկուդետտոն կլինի Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելը: Դա մեր նպատակն է։
«Միլանն» իրեն նման չէ։ Այն բանից հետո, երբ չկարողացանք հաղթել «Ռոմային», մենք չենք կարողանում ցուցադրել մեր ֆուտբոլը։ Մենք չենք կարողանում արձագանքել ապտակներին։ Այլևս թեթևություն չկա, ուստի պետք է ավելի կենտրոնացած և վստահ աշխատել: Պետք է ցույց տանք, որ դեռ կարող ենք հաջողությամբ անցկացնել առաջնությունը և նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր։
Հաջորդ շաբաթ մեզ դերբի է սպասվում։ Մենք ուզում ենք ճիշտ արձագանքել ու դուրս գալ այս տհաճ իրավիճակից»,- ասել է Պիոլին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում։