«Ինտերի» պաշտպան Միլան Շկրինյարը հաստատել է, որ պայմանագիր է կնքել նոր ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Այո, դա ճիշտ է, ես պայմանագիր եմ կնքել ՊՍԺ-ի հետ։ Ես սպասում եմ, որ ակումբները համաձայնության գան»,- ասել է Շկրինյարը Futbolsfz-ին տված հարցազրույցում:
Ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի հետ համաձայնության է հասել թիմ տեղափոխվել հունիսին՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Այնուամենայնիվ, ՊՍԺ-ն ցանկանում է, որ Շկրինարը համալրի թիմն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։