«Յուվենտուսը» ներկայացրել է հայտացուցակը 2022/2023 մրցաշրջանի Իտալիայի Ա Սերիայի 20-րդ տուրի «Մոնցայի» հետ հանդիպման համար։
«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան թուրինյան ակումբ վերադառնալուց հետո առաջին անգամ ընդգրկվել է թիմի հայտացուցակում։ 29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում ոչ մի անգամ խաղադաշտ դուրս չի եկել պաշտոնական խաղերում՝ մենիսկի վնասվածքի և վիրահատության պատճառով։ Ավելի ուշ Պոգբան ազդրի մկանային վնասվածք էր ստացել։
«Յուվենտուս» — «Մոնցա» խաղը կկայանա հունվարի 29-ին ու կսկսվի Երևանի ժամանակով 18:00-ին: