«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաստատել է, որ հարձակվող Էլդոր Շոմուրոդովը կտեղափոխվի այլ թիմ։
«Էլդորը ֆանտաստիկ տղա է, բայց նա շատ հնարավորություններ չուներ այստեղ: Նրան պետք է այս տրանսֆերըը, նա արժանի է ավելի շատ խաղալու։
Նա հիմա հեռանում է մեզանից, բայց միգուցե վեց ամսից վերադառնա։ Այս փուլում նրա համար կարևոր է խաղային պրակտիկա ստանալը»,- Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռոմայի» հարձակվող Էլդոր Շոմուրոդովը վարձավճարով կտեղափոխվի «Սպեցիա»։
Ակումբի հետ 27-ամյա ուզբեկի գործող պայմանագրի ժամկետը հաշվարկված է մինչև 2026 թվականի հունիսը։