Ինտերի խաղացողներ Մատեո Դարմիանը և Հաքան Չալհանօղլուն շուտով կերկարաձգեն պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն իր կայքում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դարմիանի նոր պայմանագիրը ուժի մեջ կլինի մինչև 2024 թվականի ամառ՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Գործող պայմանագրի ժամկետը լրանում է վեց ամսից։ Ընթացիկ մրցաշրջանում Դարմիանը միլանյան թիմի կազմում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Չալհանօղլուն նույնպես մոտ է պայմանագիրը երկարաձգելուն։ Նրա ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: