«Ռոմայի» ֆուտբոլիստները հուզիչ ձևով շնորհավորել են թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի ծնունդը։ Այսօր՝ հունվարի 26-ին, պորտուգալացի մասնագետը դարձավ 60 տարեկան։
Հռոմեական ակումբի ֆուտբոլիստները թիմի հանդերձարանում դիմավորել են Մոուրինյուին բուռն ծափահարություններով ու նրան տորթ նվիրել։ Ծննդյան տորթի վրա պատկերված է հենց ինքը՝ Մոուրինյուն՝ «Ռոմայի» հետ նվաճած Կոնֆերենցիաների լիգայի գավաթով և մակագրությամբ՝ «Ծնունդդ շնորհավոր, Յուրահատո՛ւկ»: Թիմի շնորհավորանքներին պորտուգալացին կատակով է արձագանքել. «Հերիք է խոսենք, անցնենք գործի։ Մենք խաղ ունենք»։
Մոուրինյուն «Ռոմայում» աշխատում է 2021-ից։