ՖԻՖԱ-ի՝ գլոբալ զարգացման բաժնի ղեկավար Արսեն Վենգերը շարունակել է հետագայում էլ աշխարհի առաջնություններն անցկացնել ձմռանը.
«Եթե մենք ցանկանում ենք ժողովրդականացնել ֆուտբոլը, պետք է աշխարհի առաջնություններն անցկացնենք աֆրիկական երկրներում, որտեղ անհնար է խաղալ ամռանը: Կատարում ընթացող ԱԱ-ից դատելով՝ ձմռանն աշխարհի առաջնություն անցկացնելը միանգամայն աշխատող տարբերակ է:
Այո, շատ հավաքականներ ժամանակ չեն ունեցել ֆիզիկապես լավ պատրաստվելու համար: Բայց գոնե բոլոր մասնակիցները մրցաշարին թարմ են մոտեցել մենթալ առումով, ինչը նախորդ առաջնություններում չկար: Նախկինում հավաքականները մրցաշարին հոգեբանորեն հոգնած էին սկսում մրցաշարը, քանի որ չէին կարող լավագույն պատրաստվել մրցաշարին»,- Վենգերի խոսքերն է փոխանցում L’Équipe-ը:
ԱԱ-2022-ն անցկացվում է նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: