Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ԱԱ-2022-ից հետո կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայի հավաքականի ղեկավարությունն արդեն կողմնորոշվել է Էնրիկեին փոխարինողի հարցում: Գլխավոր հավակնորդը Մարսելինո Տորալն է, որը նախկինում աշխատել է «Սևիլիայում», «Վալենսիայում», «Վիլյառեալում» և Բիլբաոյի «Աթլետիկում»:
Էնրիկեն 2019 թվականից է աշխատում Իսպանիայի հավաքականի հետ: Նրա գլխավորությամբ իսպանական թիմը հասել է մինչև Եվրո-2020-ի կիսաեզրափակիչ: Կատարում ընթացող ԱԱ-ում Իսպանիայի հավաքականը հաղթահարել է խմբային փուլի արգելքը և դուրս է եկել 1/8 եզրափակիչ, որտեղ կխաղա Մարոկկոյի հետ:
























































