«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել հարձակվող Լիոնել Մեսսիի՝ ակումբից հեռանալու մասին։ Ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակով հեռացել է կատալոնական թիմից 2021 թվականի ամռանը։
«Ես մինչև վերջինպահը մտածում էի, որ Լիոնելը կմնա։ Ինչո՞ւ միայն Դե Յոնգը ստորագրվեց որպես փոխարինող։ Այն ժամանակ «Բարսան» փող չուներ։ Մենք դե Յոնգին ձեռք ենք բերել ամենավերջին պահին։ Նախ Մեսսիի հետ կապված իրավիճակը, որը սարսափելիորեն ազդեց թիմի վրա, իսկ հետո Գրիզմանի հետ կապված պատմությունը։ Այդ ժամանակ միակ տարբերակը դե Յոնգն էր»,- Կումանի խոսքն է մեջբերել Marca-ն։
Այժմ 34-ամյա Մեսսին խաղում է ՊՍԺ-ում։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։