Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին քննադատել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտային։
«Լապորտայի խոսքերն արդեն ձանձրացնում են ինձ։ Նա միշտ ցանկանում է լինել ուշադրության կենտրոնում։
Թող Ժոանը ավելի շատ կենտրոնանա ակումբի վրա, որպեսզի օգնի «Բարսելոնային» նվաճել տիտղոսն այս մրցաշրջանում և հանգիստ թողնի Իսպանիայի հավաքականին»,- Գուտիի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ն:
Հիշեցնենք, որ Լապորտան 2020/21 մրցաշրջանում երկրորդ անգամ դարձավ «Բարսելոնայի» նախագահ։ Այս պահին «Բարսեկոնան» Մադրիդի «Ռեալից» երկու միավորի տարբերությամբ առաջատարն է Իսպանիայի առաջնությունում։