Հարձակվող Ժոաո Ֆելիշը որոշել է հեռանալ «Ատլետիկոյից» ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 23-ամյա խաղացողն իր գործակալ Ժորժե Մենդեշին խնդրել է իրեն նոր թիմ գտնել։ «Բավարիան», որն ամռանն արդեն հետաքրքրված էր հարձակվողով, ամենահավանական թեկնածուն է նրա տրանսֆերի:
Ֆելիքշին ձեռք բերելու հավակնորդներ են նաև ՊՍԺ-ն, «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:
Պորտուգալացի ֆուտբոլիստի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է ևս 4 տարով։ Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 50 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում նա «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ:
























































