«Ռեալի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը պատմել է մադրիդյան ակումբում անհաջող կարիերայի մասին.
«Ռեալում» անցկացրած ժամանակը ձախողում եմ համարում: Նորմալ չէ այդքան վնասվածք ստանալը: Ես հնարավորություն չունեցա ցույց տալու այն, ինչին ունակ եմ:
Ինքս ինձ համար ես չեմ հաղթել Չեմպիոնների լիգայում: Այո, ես մի քանի խաղի մասնակցել եմ, օրինակ 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղին, բայց ոչ մի կերպ ազդեցություն չեմ ունեցել այդ խաղերում:
«Չելսիում» ես միշտ լավագույնն էի, իսկ «Ռեալում» ես լավ խաղեր անցկացրել եմ միայն Զիդանի օրոք: Նա շատ էր ափսոսում, որ ինձ մոտ ամեն ինչ այնպես չէր գնում: Ես քիչ եմ շփվում Անչելոտիի հետ, ընդամենը մեկ անգամ, 5 րոպե՝ մրցաշրջանի սկզբում: Ես, կարելի է ասել, չեմ խոսում իմ մարզիչների հետ, քանի որ նրանցից չեմ, ով սպասում է հրահանգների, թե ինչ է պետք անել»,- Ազարի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն:
Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել ակումբի կազմում անցկացրած 6 խաղում:
























































