«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կարծում է, որ կարող է հեռացվել «Բարսելոնայից», եթե ակումբը մրցաշրջանի ընթացքում չկարողանա տիտղոսներ նվաճել, հայտնում է Sport.es-ը:
Ընդ որում նշվում է, որ Չավին վստահ է, որ ակումբը մրցաշրջանի ընթացքում կկարողանա տիտղոսներ նվաճել: Նշվում է նաև, որ կատալոնական ակումբի ղեկավարությունը հավատում է «Բարսելոնային»՝ Չավիի գլխավորությամբ:
Հիշեցնենք՝ «Բարսելոնան» ավելի վաղ չէր կարողացել հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքն ու հանդես կգա Եվրոպա լիգայում: Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչում «Բարսելոնան» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:
Իսպանիայի առաջնությունում «Բարսելոնան» գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ իր ակտիվում գրանցելով 37 միավոր:
























































