Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը նշել է Բունդեսթիմի ֆուտբոլիստին, ում հետ նա կարող է խաղալ սերուցքայինների կազմում։
«Գերմանացի ֆուտբոլիստ, ով ներուժ ունի տեղափոխվելու «Ռեալ»: Ջամալ Մուսիալա»,- Ռյուդիգերի խոսքերն է մեջբերում ZDF Sportstudio-ն:
Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում «Շալկեի» դեմ խաղում (2:0) Մուսիալան իր 100-րդ հանդիպումն անցկացրեց «Բավարիայի» կազմում՝ 19 տարեկան 259 օրականում։
Այս մրցաշրջանում գերմանացի կիսապաշտպանը «Բավարիայի» կազմում անցկացրել է 22 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 12 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
























































