«Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է կարիերան շարունակել «Սևիլյայում»։
Իսպանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ «Սևիլյան», որն այս մրցաշրջանում գոլեր խփելու հետ կապված խնդիրներ ունի, ակտիվացրել է հարձակվողի փնտրտուքներն ու կանգ առել «Բարսելոնայի» խաղացողի վրա։
Մոնչին՝ «Սևիլյայի» տեխնիկական տնօրենը, արդեն կապ է հաստատել խաղացողի շրջապատի հետ՝ իմանալու ԱԱ-2022-ից հետո Դեպայի՝ անդալուսյան ակումբ տեղափոխվելու պատրաստակամության մասին։
Դեպայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ ուժի մեջ է մինչև 2023-ի հունիսի 30-ը։
























































