Լիոնել Մեսսին Պեպ Գվարդիոլային համարում է աշխարհի լավագույն մարզիչը։
«Գվարդիոլայի ժամանակը [Բարսելոնայում] բացառիկ ժամանակաշրջան էր: Գվարդիոլան եկավ և ստիպեց մեզ աճել որպես թիմ: Նա ուներ խաղացողների յուրահատուկ սերունդ:
Զարմանալի էր խաղալ ցանկացած վայրում և իմանալ, որ դու հաղթելու ես, անկախ նրանից, թե ովքեր են մրցակիցները, և մենք կհաղթեինք այնպես, ինչպես մենք էինք ցանկանում: Ցավալի պարտություններ ունեցանք, բայց մարզումներին վստահություն կար։
Ես ափսոսում եմ, որ այն ժամանակ ավելի շատ չվայելեցի այդ ամենը: Դուք դա չեք հասկանում, երբ դա անում եք ամեն օր: Ամեն ինչ այնքան պարզ էր, այնքան բնական, որ մենք չէինք հասկանում, թե ինչ ենք անում։ Ժամանակի ընթացքում հասկանում ես, որ դա յուրահատուկ բան էր։
Լավագույն մարզիչն անկասկած նա է։ Նրա մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա»,- ասել է ՊՍԺ-ի հարձակվողը Universo Valdano-ին տված հարցազրույցում:
























































