«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան կարծում է, որ դժվար կլինի վերադարձնել Լեո Մեսսիին։
«Կտեսնենք, թե ինչ կլինի։ Դժվար է այս տեղափոխությունն իրականացնելը, քանի որ Մեսսին հիմա ՊՍԺ-ում է։
Ես չէի ցանկանա այդ ակումբի հետ հակասություններ ունենալ»,- Լապորտայի խոսքն է մեջբերել Marca-ն։
Մեսսին 2021 թվականին հեռացել է կատալոնական ակումբից և պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի ամռանը։
























































