«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մեկնաբանել է թիմի նախկին պաշտպան Ժերար Պիկեի՝ կարիերան ավարտելու որոշումը․
«Հեռանալու վերաբերյալ որոշումը Պիկեն ինքն է կայացրել։ Հավանական է, որ մարզական հարցերի պատճառով։ Եթե Ժերարը վայելեր մարզչի վստահությունն ու լիներ մեկնարկային կազմի անվիճելի խաղացող, ակնհայտ է, որ չէր հեռանա։
Պիկեն որոշեց, թե ինքն ինչ է ցանկանում անել, և մենք՝ տնօրենների խորհուրդի անդամներս, հարգում ենք իր որոշումը։ Չավին նրա հետ ազնիվ գտնվեց։ Առաջին իսկ պահից նրան ասաց, որ հույսեր չի կապում նրա հետ, ես ևս նրա հետ քննարկել եմ այդ իրավիճակը։
Ժերարը հաղթող է, և նա առաջվա պես իրեն տեսնում էր մեկնարկում և ցանկանում էր շարունակել խաղալ։ Բայց արդյունքում նա տեսավ իրականությունն ու որոշում կայացրեց։ Նա հնարավորություն ունեցավ հրաժեշտ տալու թիմին, ինչը լավ Է։ Մենք միշտ ցանկանում ենք, որ մեր հերոսները հավերժ խաղան, բայց դա հնարավոր չէ»,- Լապորտայի խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
























































