Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի մրցավարության մակարդակի մասին։
«Օրերս իսպանական ֆուտբոլի վերաբերյալ կարևոր վիճակագրություն նկատեցի։ Լա Լիգան ամենաշատ կարմիր քարտերն ունի՝ համեմատած մյուս թոփ լիգաների հետ։ 55՝ ընդդեմ 10-ի՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Շատ են հեռացումները, որոնք իրականում կարմիր քարտեր չեն: Սա վիճակագրություն է, որն ազդում են իսպանական ֆուտբոլի դիտարժանության վրա»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել Marca-ն։
























































