«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի նախկին պաշտպան Ժերար Պիկեն ցանկանում է փոխել ֆուտբոլի կանոնները։
«Մեզ պետք է ոչ միայն սպորտ, այլև բովանդակություն։ Ֆուտբոլը պետք է փոխվի: Արժե փորձել փոխել դրա կանոնները։ 90 րոպեն շատ է։
Պետք է ֆուտբոլային խաղն ավելի հուզիչ դարձնենք հեռուստադիտողի համար, ավելի դինամիկ: Ներկայիս ֆուտբոլային նախագիծը հնացել է, այն էլ՝ վաղուց։ Դժվար է, բայց սրանք այն բաներն են, որոնք անհրաժեշտ են»,- մեջբերում է Պիկեին Marca-ն։
Նշենք, որ խաղաժամանակի կրճատման հետ կապված առաջարկներ նախկինում բազմիցս հնչել են ֆուտբոլային աշխարհի որոշ ականավոր ներկայացուցիչների կողմից ևս։
























































