«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է «Արքայական ակումբի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի մասին.
«Համաձայն եմ՝ թվում է, թե Վինիսիուսը սադրիչ է, բայց հենց նրա նկատմամբ են ամենաշատը խախտումներ թույլ տալիս: Դուք չպետք է նրա հանդեպ անհարգալից լինեք՝ ո՛չ ֆուտբոլում, ո՛չ անձնական կյանքում: Սա բոլորին է վերաբերում, ոչ թե միայն թոփ-ֆուտբոլիստներին: Իսպանիայում քիչ են խոսում ֆեյր-փլեյի մասին, բայց դա ավելի շատ տարածված է այլ երկրներում:
Սա կարող է ամենակարևորը լինել ֆուտբոլում: Վինիսիուսը պետք է ավելի լավը դառնա, բայց սադրանքը ֆեյր-փլեյ չէ: Մարդը դուրս է գալիս խաղադաշտ, որ ֆուտբոլ խաղա, ոչ թե սադրի, բայց, իհարկե, Վինիսիուսը կարող է ավելի լավը դառնալ, քանի որ երիտասարդ է, սիրում է ֆուտբոլն ու հնարավորինս լավ է խաղում: Սադրանքը նորմալ չէ: Նա, ով դա անում է, սխալ է, և դա բարդ է սովորեցնելը, քանի որ ֆուտբոլիստը մտածում է, թե սադրանք չկար»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Վինիսիուսը 13 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































