«Բարսելոնան» կմնա Լա Լիգայի առաջատարը Կատարում անցկացվելիք աշխարհի առաջնության ժամանակ:
«Օսասունայի» (2-1) նկատմամբ տարած հաղթանակից հետո Չավիի թիմը 37 միավոր է վաստակել՝ 14 խաղից հետո: «Ռեալը», որը երկրորդ տեղն է զբաղեցնում, «Կադիսին» հաղթելու դեպքում 35 միավոր կվաստակի:
Այս կերպ, «Բարսելոնան» ԱԱ-2022-ով պայմանավորված միջազգային դադարին կգնա Լա Լիգայի առաջատարի կարգավիճակում:
Իսպանիայի առաջնությունում դադարը կտևի մինչև դեկտեմբերի վերջ: 15-րդ տուրում «Բարսելոնան» «Էսպանյոլի», իսկ «Ռեալը»՝ «Վալյադոլիդի» հետ:
























































