«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ակումբից։ Ակումբն ուզում է բաժանվել հոլանդացի ֆուտբոլիստից նրա պայմանագրի ավարտից կես տարի առաջ։ Բայց Դեպայն ինքը մտադիր է անվճար հեռանալ․ նա ուզում է նոր ակումբից բոնուս ստանալ, քանի որ 2021-ի ամռանը «Բարսելոնա» ևս տեղափոխվեց ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։
Հիմա Դեպայը Նիդերլանդներում ապաքինվում է վնասվածքից։ Նա պատրաստվում է Աշխարհի առաջնությանը։
28-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 131 րոպե է անցկացրել դաշտում՝ մասնակցելով 3 խաղի և դառնալով մեկ գոլի հեղինակ։
























































