Լուիս Էնրիկեն պատրաստվում է ստանձնել Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզչի պաշտոնը Իսպանիայի հավաքականից հեռանալուց հետո, հայտնում է El Confidencial-ը:
Աղբյուրի համաձայն, մասնագետը մեծ հավանականությամբ 2022 թվականի աշխարհի առաջնությունից հետո կհեռանա ազգային թիմից, իսկ նրա ծառայություններով հետաքրքրված է Ակումբի գլխավոր տնօրեն Ժիլ Մարինը։
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրից առաջ մադրիդյան թիմը 24 միավորով 3-րդ տեղում է:
























































