«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լա լիգայում առաջատարի դիրքը կորցնելու մասին։ «Ռայո Վալյեկանոյից» կրած պարտությունից (2:3) հետո, մադրիդյան ակումբը նահանջել է երկրորդ հորիզոնական և 2 միավորով զիջում է առաջատար դարձած «Բարսելոնային»։
«Մենք հիասթափված ենք։ Մրցաշրջանի առաջին հատվածում մենք լավ հանդես եկանք։ Այս խաղը մենք արդեն քննարկել ենք։ Թիմն ինձ չի հիասթափեցրել։ Ես ասել եմ այդ մասին տղաներին, կասեմ նաև ձեզ։ Մենք պարտվեցինք, քանի որ չկարողացանք ճնշել մրցակցին։ Այսպիսի խաղերում չես կարող հաղթել միայն վարպության շնորհիվ, ինվենսիություն է հարկավոր։
Չեմ կարծում, որ հարցը ԱԱ-ի հետ է կապված։ Մենք պարզապես այդքան թարմ տեսք չունեինք, քանի որ շատ խաղեր էինք անցկացրել»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել AS-ը։
























































