Պաշտպան Ժերար Պիկեն ընդգրկվել է կատալոնական ակումբի հայտացուցակում՝ Լա Լիգայի 14-րդ տուրի՝ «Օսասունայի» դեմ խաղի համար։
Նոյեմբերի 5-ին Պիկեն վերջին անգամ խաղաց «Բարսելոնայի» կազմում «Կամպ Նոու»-ում. կատալոնացիները հաղթեցին «Ալմերիայիn» 2:0 հաշվով, իսկ Պիկեն լքեց խաղադաշտը արցունքներն աչքերին:
Սա, հավանաբար, Պիկեի վերջին հանդիպումն էր «Բարսայի» տնային մարզադաշտում, և ոչ նրա կարիերայում. ֆուտբոլիստը հնարավորություն ունի մասնակցելու «Օսասունայի» դեմ խաղին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ժյուլ Կունդեն դեռ չի ապաքինվել վնասվածքից և «Բարսայի» գլխավոր մարզիչ Չավին իր թիմում այժմ ունի երեք կենտրոնական պաշտպան՝՝ Էրիկ Գարսիային, Անդրեաս Քրիստենսենին և Պիկեին:
























































