«Ռեալի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Էդեն Ազարն այլևս չի մտնում մադրիդյան թիմի ծրագրերի մեջ։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ընթացիկ մրցաշրջանում բելգիացին 6 հանդիպում է անցկացրել «Ռեալի» կազմում, ինչը վկայում է Ազարի՝ Անչելոտիի թիմում դերի մասին։ Աղբյուրի փոխանցմամբ, Ազարը մտադիր չէ հեռանալ «Ռեալից», իսկ ակումբում նրան այդպիսի որոշում չեն պարտադրի, բայց խաղաժամանակ էլ բելգիացին չի ստանա։
Մադրիդցիները ցանկանում են տեսնել՝ արդյոք Ազարին նոր իմպուլս կհաղորդի՞ աշխարհի առաջնությունում հաջող ելույթները։
«Չելսիից» «Ռեալ» տեղափոխությունից առաջ Ազարի տրանսֆերային արժեքը 150 մլն եվրո կկազմի, իսկ հիմա այն չի գերազանցում 12 մլն եվրո-ն։ Մադրիդցիները անգլիական ակումբին մոտ 100 մլն եվրո են վճարել ֆուտբոլիստի տեղափոխության համար։
























































