«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բացատրել է, թե ինչու պաշտպան Ժերար Պիկեն չիրացրեց 1-մետրանոցը «Ալմերիայի» դեմ երեկ կայացած խաղում, որը վերջինն էր 35-ամյա պաշտպանի կարիերայում։
Հիշեցնենք՝ կատալոնացիները 2-0 հաշվով հաղթանակ են տարել այդ խաղում, իսկ խաղ արդեն 7-րդ րոպեին լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին վրիպել է 11-մետրանոցից․
«Խաղն ընկերական չէր։ 11-մետրանոցների պատասխանատուն Ռոբերտն է։ Ցավում եմ, որ նա գոլ չխփեց, բայց պատասխանատուն ինքն է»,- ասել է Չավին։
























































