«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում ընդունել է «Ալմերիային» և 2-0 հաշվո հաղթանակ է տարել։
Այս հանդիպումը վերջինն է դարձել կատալոնացիների պաշտպան Ժերար Պիկեի կարիերայում։ 35-ամյա իսպանացին կապտանռնագույնների հետ հաղթել է 423 խաղում․ սա ակումբի պատմության 5-րդ ցուցանիշն է։
Ավելի շատ հաղթանակ տարել են միայն Անդրեաս Ինիեստան (459), Չավին (476), Սերխիո Բուսկետսը (482) և Լիոնել Մեսսին 542)։
35-ամյա Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Նա 2004 թվականից հանդես է եկել կատալոնական ակումբում, իսկ հետո տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հանդես է եկել նաև «Սարագոսայում»։ 2008 թվականին վերադարձել է «Բարսելոնա», թիմի հետ նվաճել է 28 տիտղոս և անցկացրել է 616 հանդիպում։
























































