Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարող է փոխարինել Դիեգո Սիմեոնեին Մադրիդի «Ատլետիկոյում»։
Ինչպես հայտնում է El Chiringuito TV-ն, մադրիդյան ակումբն արդեն կապ է հաստատել իսպանացի մասնագետի հետ։
Նոյեմբերի 1-ին «Ատլետիկոն» Չեմպիոնների լիգայի խաղում պարտվեց «Պորտուին» (1:2), պատմության մեջ առաջին անգամ խմբում զբաղեցրեց չորրորդ տեղը և դուրս մնաց պայքարից։
























































