Իսպանական Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը հույս հայտնել, որ Լեո Մեսսին, որն այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ում, մի օր կվերադառնա «Բարսելոնա»։
«Ես չգիտեմ, թե արդյոք Մեսսին կկարողանա նորից խաղալ «Բարսելոնայի» մարզաշապիկով, դա կախված կլինի նրանից։ Հուսով եմ, որ նա կվերադառնա: Նախ, լավ կլիներ, որ նա վերադառնար իսպանական ֆուտբոլ», — Տեբասի խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Մեսսին «Բարսելոնայից» հեռացել է 2021 թվականի ամռանը՝ միանալով ֆրանսիական ՊՍԺ-ին։ Արգենտինացու պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022/2023 մրցաշրջանի վերջում։
























































