Արգենտինացի մարզիչ Էդուարդո Կուդետը լքել է «Սելտայի» գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
48-ամյա մասնագետը թիմը գլխավորում է 2020 թվականի նոյեմբերից։
Լա լիգայի նախորդ մրցաշրջանում «Սելտան» զբաղեցրել է 11-րդ տեղը։ Ընթացիկ մրցաշրջանում Վիգոն ներկայացնող թիմը 12 տուրից հետո 11 միավորով զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
Ակումբը դեռ չի հրապարակել թիմի նոր գլխավոր մարզչի անունը։
























































