Եվրոպական մրցաշարերում ոչ այդքան հաջող ելույթները դրդել են «Ատլետիկոյի» ղեկավարներին սկսել փնտրել գլխավոր մարզիչ՝ որպես Դիեգո Սիմեոնեի փոխարինող: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» ղեկավարներն արդեն կապ են հաստատել Լուիս Էնրիկեի գործակալի հետ։
Հնարավոր է, որ «Բարսելոնայի» նախկին մարզիչն է գլխավորելու «Ատլետիկոն», եթե Սիմեոնեն հրաժարական տա։
Հիշեցնենք, որ «Ատլետիկոն» խմբում զբաղեցրել է վերջին տեղը, որում ընդգրկված էին նաև «Բրյուգեն», «Պորտուն» և «Բայերը»։ «Ատլետիկոն» չկարողացավ նույնիսկ Եվրոպա լիգա մտնել։
























































