«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրեաս Ինյեստան Մադրիդի «Ռեալի» խաղացող Լուկա Մոդրիչին անվանել է ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկը։
«Մոդրիչը մեր ժամանակների և ընդհանրապես ֆուտբոլի պատմության լավագույն կիսապաշտպաններից մեկն է։ Նա մեծ նշանակություն ունի իր թիմի համար։ Հեշտ չէ այդքան տարիներ անցկացնել այնպիսի ակումբում, ինչպիսին «Ռեալն» է և փոփոխություն մտցնել խաղադաշտում։
Կազեմիրո, Կրոս, Մոդրիչ եռյակը լավագույններից մեկն է ֆուտբոլի պատմության մեջ։ Նրանք միասին շատ տիտղոսներ են նվաճել և, անկասկած, իրավամբ համարվում են լավագույններից մեկը, ինչպես և մենք՝ իմ, Չավիի և Բուսկետսի եռյակը:
Ինձ դուր էր գալիս Չավիի և Բուսկետսի հետ խաղալը, ավելի երջանիկ էի, քան երբևէ։ Բոլոր համեմատությունները պարզապես ճաշակի հարց են»,- ասել է Ինյեստան Diario AS-ին տված հարցազրույցում:
Հիշեցնենք, որ Մոդրիչի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է ամռանը։ Միևնույն ժամանակ, երկու կողմերն էլ վստահ են, որ հաջորդ մրցաշրջանում խորվաթ ֆուտբոլիստը կմնա «Սանտյագո Բերնաբեուում»:
Մոդրիչը «Ռեալում» հանդես է գալիս 2012 թվականից, երբ տեղափոխվեց «Տոտենհեմից»:
























































