«Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է «Ոսկե գնդակի» նկատմամբ իր վերաբերմունքի մասին։
«Ես «Բարսելոնա» չեմ եկել «Ոսկե գնդակը» ստանալու համար։ Որոշ մարդիկ իսկապես այդպես են կարծում, բայց նրանք սխալվում են։ Այս մրցանակն ինձ չի հուզում։ Ես արդեն շատ բանի եմ հասել իմ կարիերայում»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում AS-ը։
Ռոբերտը «Բարսելոնայի» շարքերը համալրել է անցած տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Կատալոնացիները հարձակվողին գնել են Մյունխենի «Բավարիայից» 45 միլիոն եվրոյով։
Այս մրցաշրջանում լեհ ֆուտբոլիստը Լա լիգայի 12 խաղում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































