Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին կարծում է, որ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (1:1) մրցավարը անարդարացիորեն 11 մետրանոց նշանակեց «Ժիրոնայի» օգտին։
«Ես չեմ սիրում խոսել այս բաների մասին, բայց այսօր կխոսեմ: Ասենսիոն ձեռքով չդիպավ գնդակին: Ես խոսեցի նրա հետ։ Նրա ձախ ձեռքը տարօրինակ դիրքում էր, և եթե նա ձեռքով դիպչեր գնդակին, կարող էին կասկածներ առաջանալ։ Բայց նա չարեց: Մրցավարները 11 մետրանոց են հորինել»,- Անչելոտիի խոսքն է մեջբերել ESPN-ը։
Այս հանդիպման վերջում 11 մետրանոց է նշանակվել Ժիրոնայի» օգտին։ Այն հստակ է իրացրել Քրիստիան Ստուանին։
Մադրիդի «Ռեալը» վաստակած 32 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ժիրոնան» 10 միավորով 16-րդ տեղում է:
























































