Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման բաց կթողնի երրորդ անընդմեջ խաղը վնասվածքի պատճառով, հայտնում է Marca-ն։
Բենզեման չի մասնակցել թիմի մարզմանը Պրիմերայի 12-րդ տուրի՝ «Ժիրոնայի» դեմ խաղից առաջ։ Ավելի վաղ ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն բաց էր թողել «Սևիլիայի» դեմ խաղը Լա Լիգայում (3-1 )և «ՌԲ Լայպցիգի» դեմ խաղը (2-3) Չեմպիոնների լիգայում։
Վերջին խաղը, որին Բենզեման մասնակցել է «Ռեալի» կազմում, եղել է «Էլչեի» դեմ Իսպանիայի առաջնության հանդիպումը, որում ֆրանսիացին նաև գոլ է հեղինակել։
Ընթացիկ մրցաշրջանում Բենզմենան Լա Լիգայի և Չեմպիոնների լիգայի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։