Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն Իսպանիայի քաղաքացիություն է ստացել։ Բրազիլացին մադրիդյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից՝ տեղափոխվելով «Սանթոսից»։
Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի պաշտպան Էդեր Միլիտաոն ևս Իսպանիայի քաղաքացիություն է ստացել։ Այս մասին հայտնել է լրագրող Արանկա Ռոդրիգեսը։
Այժմ Միլիտաոն չի համարվի արտասահմանցի խաղացող, ինչը թույլ կտա Մադրիդի «Ռեալին» թիմ հրավիրել ավելի շատ արտասահմանցի խաղացողների՝ չխախտելով Լա լիգայի կողմից սահմանված սահմանաչափը։
Մադրիդցիների կիսապաշտպան Վինիսիուս Ժունիորը նույնպես ամռանը ստացել է Իսպանիայի քաղաքացիություն։
Ակումբները կարող են ունենալ հինգ ոչ ԵՄ երկրների ներկայացուցիչ ընդհանուր հայտացուցակում Լա Լիգայի կանոնների համաձայն, բայց ոչ ավելի, քան երեք ոչ ԵՄ ներկայացուցիչ երկրների ֆուտբոլիստներ կարող են ընդգրկվել խաղերի համար նախատեսված հայտացուցակում:
























































